Ստեփանակերտում տեղի կունենա ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստ
01.04.2008,
15:27
Ստեփանակերտում տեղի կունենա ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստը տեղի կունենա չորեքշաբթի ԼՂՀ ազգային ժողովում, երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ԼՂՀ խորհրդարանի լրատվական ծառայությունից։
Նիստին ելույթ կունենան ԼՂՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, նիստի այլ մասնակիցներ։
«Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի հիմնական միտումները» թեմայով զեկույցը կկարդա ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը։
Նիստի ավարտին ԼՂՀ արտաքին գործերի նախարարը և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը կանցկացնեն ճեպազրույց։--0—