Սրբուհի Արզումանյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի սոցիալական ապահովության նախարարի տեղակալ

11.01.2008, 18:09
Սրբուհի Արզումանյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի սոցիալական ապահովության նախարարի տեղակալ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը ստորագրել է որոշում՝ Սրբուհի Արզումանյանին ԼՂՀ սոցիալական ապահովության  նախարարի տեղակալ նշանակելու մասին։

Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մինչ այս նշանակումը Սրբուհի Արզումանյանը ԼՂՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ էր։–0--