Ղարաբաղի կառավարությունը որոշում է ընդունել՝ հանրապետությունում ժողովրդագրական իրավիճակի բարելավման մասին

27.12.2007, 12:15
Ղարաբաղի կառավարությունը որոշում է ընդունել՝ հանրապետությունում ժողովրդագրական իրավիճակի բարելավման մասին

Ղարաբաղի կառավարությունը մի շարք որոշումներ է ընդունել՝ հանրապետությունում ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2008 թ. հունվարի 1-ից ընտանիքում երրորդ երեխայի ծնվելու դեպքում պետբյուջեի միջոցների հաշվին «Արցախբանկ» ՓԲԸ-ում երեխայի անունով կբացվի 500 հազ. դրամի նպատակային ավանդ, նույնքան միանվագ գումար կտարամադրվի նաև երեխայի մորը։

Ընտանիքում չորրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում ավանդի գումարը կկազմի 700 հազ. դրամ, նույնքան գումար կստանա նաև երեխայի մայրը։

ԼՂՀ կառավարությունն առաջին անգամ որոշում է ընդունել գործազուրկ հղի կանանց վճարել միանվագ նպաստ, որի գումարը կկազմի 115 հազ. դրամ։

Բացի այդ, գալիք տարվա հունվարի 1-ից, հանրապետության կառավարության որոշմամբ, ամուսնության գրանցման դեպքում նորաստեղծ ընտանիքին, պետբյուջեի միջոցների հաշվին, կտրամադրի 300 հազ. դրամի չափով ամուսնության միանվագ նպաստ։-0-