ԼՂՀ նախագահը հանդիպել է Բոստոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

14.11.2007, 16:51
ԼՂՀ նախագահը հանդիպել է Բոստոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ում գտնվող ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Բոստոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախօրեին ԼՂՀ նախագահը Բոստոնի «Ազգային ժառանգություն» հիմնադրամում հանդիպում է ունեցել հայ ուսանողության հետ:

Նույն օրը նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է նաև «Վարդանանց ասպետներ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, ինչպես  նաև Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:--0—