ԼՂՀ վարչապետն ընդունել է երրորդ մանկապատանեկան կինոփառատոնի կազմկոմիտեի անդամներին

30.10.2007, 16:44
ԼՂՀ վարչապետն ընդունել է երրորդ մանկապատանեկան կինոփառատոնի կազմկոմիտեի անդամներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ընդունեց երրորդ մանկապատանեկան կինոփառատոնի կազմկոմիտեի անդամներին։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ժամանակ հյուրերը կիսվել են Ղարաբաղից ստացած իրենց տպավորություններով։ Նրանք բարձր են գնահատել Արցախի երեխաների հետ շփումները՝ նշելով ԼՂՀ-ում կինոարվեստի հանդեպ ցուցաբերված մեծ ուշադրությունը։

Հանդիպման ընթացքում խոսք եղավ Հայաստանում և Արցախում համատեղ ֆիլմարտադրության մասին։

Վարչապետը շնորհակալություն հայտնեց հայ և արտասահմանցի կինոգործիչներին` իրենց կարևոր առաքելության համար, նշեց այդօրինակ փառատոների մեծ նշանակությունը և դրանք պարբերական դարձնելու անհրաժեշտությունը։

Այս օրերին Ստեփանակերտում տեղի է ունենում «Ռոլան Բիկովի» միջազգային հիմնադրամի կազմակերպած մանկապատանեկան միջազգային կինոփառատոնը։ Միջոցառմանը մասնակցում են Սերբիայի, Արգենտինայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Հարավ-Աֆրիկյան Հանրապետության, Ռուսաստանի և Հայաստանի ներկայացուցիչները։ --0—