Ստեփանակերտում ընթացել է երթ ընդդեմ աղանդավորության
Ղարաբաղի նորաստեղծ «Մանկավարժ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Ստեփանակերտում ընթացել է աղանդավորության դեմ պայքարին ուղղված երթ՝ պետության երիտասարդների մասնակցությամբ։
Ինչպես լրագրողներին Ստեփանակերտում հայտարարել է «Մանկավարժ» կազմակերպության նախագահ Արտակ Ղուլյանը, նման միջոցառման անցկացումը կարևոր է Ղարաբաղի երիտասարդության և ողջ պետության համար։
«Երիտասարդությունը իրավունք չունի սխալվել նման հարցերում, քանի որ հայերին հատուկ չէ հրաժարվել իր հավատքից, որի շնորհիվ մեր ժողովրդին հաջողվել է պահպանել իր ինքնությունը։ Պետությունում վերջին ժամանակներս աղանդների զգալի աշխուժացումը պայմանավորված է, առաջին հերթին, Ղարաբաղի բնակչության մոտ հավատքի բացակայությամբ և Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի բացթողումներով», - հայտարարեց Ա. Ղուլյանը։
Կազմակերպության նախագահը նաև տեղեկացրեց, որ Ղարաբաղի հասարակությունում նման բացասական երևույթների վերացման նպատակով մոտ ժամանակներս ծրագրվում է անցկացնել համապատասխան միջոցառումներ՝ պետության երիտասարդական և հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ։
Այժմ Ղարաբաղում գործում են 10 կրոնական կազմակերպություն, որոնց թվում են «Յեհովայի վկաները», «Հայկական կրոնական եղբայրության միությունը», «Եվանգելիստական հավատի քրիստոնյաները», «Եվանգելիստական քրիստոնյա-բապտիստները», «Եվանգելիստական եկեղեցիները», «Հիսունականները» և «Յոթերրորդ օրվա ադվենտիստները»։--0—