Ղարաբաղի նախագահը Էդուարդ Գասպարյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով

29.10.2007, 12:47
Ղարաբաղի նախագահը Էդուարդ Գասպարյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության զարգացմանը մատուցած ծառայությունների համար և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Էդուարդ Սուրենի Գասպարյանին «Երախտագիտություն» մեդալով պարգևատրելու մասին: Այս մասին երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։-0-