Ղարաբաղի Շեխեր գյուղում կառուցվում է ժամանակակից փակ մարզադաշտ
Հոկտեմբերի 10-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ֆրանսահայ բարերար, Ղարաբաղի օգնության միության նախագահ Կարպիս Նիկողոսյանին:
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են բարերարների ջանքերով Լեռնային Ղարաբաղում իրականացվող ծրագրերին, մասնավորապես, Մարտունու շրջանի Շեխեր գյուղում միջնակարգ դպրոցի համար ժամանակակից փակ մարզադաշտի կառուցման ընթացքին:
Նախագահ Բակո Սահակյանը Կարպիս Նիկողոսյանին է հանձնել «Երախտագիտություն» մեդալ, որը ֆրանսահայ բարերարին շնորհվել էր ս.թ. մայիսի 7-ին` հանրապետության տնտեսության, մշակույթի, սոցիալական ոլորտի վերականգնման ու զարգացման գործում մեծ ավանդի, բարեգործական նշանակալի գործունեության համար և Հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օրվա, Շուշիի ազատագրման 15-րդ տարեդարձի կապակցությամբ:--0--