ԼՂՀ նախագահը Դավիթ Բաբայանին նշանակվել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 8-ին հրամանագիր է ստորագրել Դավիթ Բաբայանին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ նշանակելու մասին, մեկ այլ հրամանով նրան ազատելով ԼՂՀ նախագահի օգնականի պաշտոնից, այս մասին «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ԼՂՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Դավիթ Բաբայանը ծնվել է 1973թ., Ստեփանակերտ քաղաքում:
1994թ. ավարտել է Երեւանի Ժողտնտեսության ինստիտուտիը, 1997թ.` Հայաստանի Ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը, իսկ 1998թ.` Կենտրոնական եվրոպական համալսարանի /Բուդապեշտ/ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
2005թ. մայիսին ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզ` ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1998-1999թթ. աշխատել է ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչությունում` որպես երկրորդ քարտուղար, 2000-2001թթ.` քաղաքական վարչության քաղաքական ծրագրավորման բաժնի վարիչ: 2001թ. մայիսից մինչեւ դեկտեմբեր զբաղեցրել է ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության պետի պաշտոնը:
2001թ. մայիսից մինչեւ 2005թ. հունվար աշխատել է ԼՂՀ նախագահին առընթեր պլանավորման խմբում` որպես փորձագետ:
2005թ. փետրվարին նշանակվել է ԼՂՀ նախագահի օգնական: Երկու մենագրությունների, շուրջ 140 հոդվածների եւ գիտական հրապարակումների հեղինակ է: Ամուսնացած է, ունի երկու երեխա: --0--