Ղարաբաղի ԱԺ-ն քննարկել է առաջին լիագումար նիստի նախապատրաստմանը վերաբերող հարցեր

Ստեփանակերտում, երեքշաբթի տեղի ունեցած ԼՂՀ ԱԺ խորհրդակցության ժամանակ, որը վարել է խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, քննարկվել է ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրենսդրական գործունեության ծրագրի ձևավորմանը և առաջին լիարգումար նիստի նախապատրաստմանը վերաբերող հարցեր։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ԼՂՀ ԱԺ մամուլի-ծառայությունում խորհրդակցության ընթացքում դիտարկվել է շուրջ 40 օրենսդրական նախագիծ, որոնց թվում են ինչպես նախորդ նստաշրջանից մնացած, այնպես էլ ամառային խորհրդարանական արձակուրդի ժամանակ ստացված օրենսդրական նախագծեր։
Կարծիքների փոխանակման արդյունքում կազմվել է նաև օրենքների փաստաթղթերի նախագծերի ցանկ, որը պետք է քննարկվի սեպտեմբերյան լիագումար նիստում։ Այն տեղի կունենա ԼՂՀ ԱԺ նորակառույց շենքում։
Խորհրդակցությանը մասնակցել են խորհրդարանի մշտական հանձնաժողովների ղեկավարներ և ԱԺ ծառայությունների պատասխանատու աշխատակիցներ։–0—