Ստեփանակերտում շահագործման է հանձնվել երեք նոր մանկական խաղահրապարակ

31.07.2007, 16:54
Ստեփանակերտում շահագործման է  հանձնվել երեք նոր մանկական խաղահրապարակ

Ստեփանակերտում շահագործման է հանձնվել ևս երեք մանկական խաղահրապարակ, որոնք կառուցվել են «Ղարաբաղ Տելեկոմ» հեռահաղորդակցման ընկերության միջոցներով՝ «Ուրախ մանկիկ» մարաթոնի շրջանակներում։

Ինչպես հայտնում է «Նովոստի-Արմենիայի» թղթակիցը Ստեփանակերտից, Ստեփանակերտի քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը, ելույթ ունենալով բացման արարողությանը, հայտարարել է, որ հրապարակների շինարարությունը, մի կողմից, նպաստում է երիտասարդ սերնդի ֆիզիկական դաստիարակությանը, մյուս կողմից՝ դառնում է մայրաքաղաքի մաքրության և բարեկարգման հատուկ երաշխիք։

Իր հերթին, «Ղարաբաղ Տելեկոմ» ՍՊԸ-ն գործադիր տնօրեն Ռալֆ Յիրկյանը նշել է, որ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում նաև հանրապետության այլ շրջաններում։

«Խաղահրապարակներն արդեն շահագործման են հանձնվել Շուշիում, Մարտակերտում, Ասկերանում և Քաշաթաղում /Լաչին/։ Ընթացիկ տարվա օգոստոս ամսին խաղահրապարակներ կգործարկվեն նաև Մարտունիում և Հադրութում»,- հայտնել է Յիրիկյանը։

2006թ. մայիսին Երեխաների միջազգային պաշտպանության օրվա հետ կապված Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարել էր  «Ուրախ մանկիկ» մարաթոնի բացումը, որի նպատակն է մանկական խաղահրապարակների կառուցումը։ Միայն Ստեփանակերտում հաշվարկվում են մոտ 15 խաղահրապարակներ։ --0—