Ղարաբաղը սկզբունքային է համարում բանակցային գործընթացին միանալը – ներկայացուցիչ

27.07.2007, 17:36
Ղարաբաղը սկզբունքային է համարում բանակցային գործընթացին միանալը – ներկայացուցիչ

Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանակցություններին միանալը ԼՂՀ-ի համար սկզբունքային խնդիր է։ Այս մասին ուրբաթ մամուլի-ասուլիսում հայտարարեց Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Կարլեն Ավետիսյանը։

Նրա խոսքերով, ԼՂՀ բացակայությունը բանակցություներում, դրանք այլ հարթության վրա են տեղափոխում՝ հիմնախնդիրը վերածելով Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հակամարտության։

«Իհարկե, Հայաստանն ու Ադրբեջանը շատ խնդիրներ ունեն, որոնք քննարկման կարիք են զգում, բայց մենք ԼՂՀ մասնակցությունը բանակցություններին կարևոր ենք համարում, որպեսզի բարձրացնենք ղարաբաղյան ժողովրդի ազգային ինքնորոշման հարցը»,- ասաց Ավետիսյանը։

Նա հավելեց, որ ներկայումս Ադրբեջանի հետ բանակցություններ չեն վարվում, մի շարք խորհրդատվություններ են  տրվում Հայաստանից, որը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։

«ԼՂՀ սահմանը այնտեղ է, որտեղ կանգնած է հայ զինվորը, հիմա մեզ դիվանագիտության օգնությամբ անհրաժեշտ է ամրապնդել ձեռքբերված արդյունքը»,- եզրակացրեց Ավետիսյանը։

 Նախկինում, ԼՂՀ գործող  նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարել է Ղարաբաղին  բանակցային գործընթացի մեջ ներգրավելու անհրաժեշտության և անխուսափելիության մասին, հավելելով, որ ապագա նախագահը պետք ստանձնի բանակցությունների վարման պատասխանատվությունը։–0—