«Ջան, կպավ»․ հակառակորդի ԱԹՍ-ի խոցման պահը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

30.09.2020, 09:18
«Տեսա, կրակեցի»․ հերթական նկարահանումները արցախյան ռազմաճակատից․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
«Ջան, կպավ»․ հակառակորդի ԱԹՍ-ի խոցման պահը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ «Զինուժ» հաղորդաշարն առաջնագծից տեսանյութ է ներկայացրել: Դրանում, մասնավորապես, ներկայացվում է, թե ինչպես է Պաշտպանության բանակը ոչնչացնում Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերը և ինչ է կատարվում ճակատում, ինչպես նաև հայ զինվորականների ոգևորությունը:



Ավելի ուշ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-յան էջում հրապարակվեցին խոցված ԱԹՍ-ի լուսանկրաները։

«Սեպտեմբերի 30-ին ժամը 04:30-ի սահմաններում Ստեփանակերտի օդային տարածքում խոցվել են հակառակորդի ԱԹՍ-ներ։ Օդային սահմանը խախտել են Harop տեսակի 3 ԱԹՍ, որոնցից 2-ը հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները ոչնչացրել են»,- գրված է՝ նկարներին կից։



Արցախում իրավիճակի սրացման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։
Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա

Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 80 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–