Հովհաննիսյանը՝ գերի ադրբեջանցի զինվորների մասին. «Չեմ կարող ոչ հաստատել, ոչ հերքել»
07.10.2020,
23:33
Հովհաննիսյանը՝ գերի ադրբեջանցի զինվորների մասին. «Չեմ կարող ոչ հաստատել, ոչ հերքել»

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասուլիսի ժամանակ հայտնել է, որ չի կարող ոչ հերքել, ոչ հաստատել գերի ադրբեջանցի զինվորների մասին տեղեկությունը:
«Քանի դեռ Արցախի կամ Հայաստանի Պաշտպանության նախարարությունների պաշտոնական հայտարարությունը չի եղել, որ գերիներ կան, ես չեմ կարող մեկնաբանել: Չեմ կարող ոչ հերքել, ոչ էլ հաստատել այդ տեղեկությունը»,- նշել է նա:
Հովհաննիսյանը նշել է, որ նման մարտերից հետո ամեն բան կարող է լինել: