Հովհաննիսյան․ Հայաստանն ունի ապացույցներ, թե ինչպես են թուրքական F-16–երը կոնկրետ կիրառվել

26.10.2020, 23:52
Հովհաննիսյան․ Հայաստանն ունի ապացույցներ, թե ինչպես են թուրքական F-16–երը կոնկրետ կիրառվել
Հովհաննիսյան․ Հայաստանն ունի ապացույցներ, թե ինչպես են թուրքական F-16–երը կոնկրետ կիրառվել

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանն ունի թուրքական F-16-երի կոնկրետ կիրառման ապացույցներ, այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ փաստեր ունի հայկական կողմը՝ որպես հերքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների այն մասին, որ Բաքուն Արցախում չի կիրառում թուրքական F-16 ինքնաթիռներ։



«Այս խոսքին կարելի է ընդհանրապես որևէ բան չարձագանքել, բացի մեկ նյութից։ Երեկ ամերիկյան բլոգներից մեկը հրապարակեց ամերիկյան արբանկյակային լուսանկրանրե, որտեղ երևում էին Ադրբեջնական օդանավակայանում կայանված թուրքական F-16 ինքնաթիռներ։ Սա լիովին բավարար է, բայց մենք ապացույցներ շատ ունենք և տիրապետում ենք տեղեկություններին, թե ինչպես են F-16–ները կոնկրետ կիրառվել, ինչպես նաև կիրառվել են գերճշգրիտ հրթիռներ, այդ թվում` կոնկրետ մարտական խնդիրներ լուծող հրթիռներ։ Այնպես որ ապացույցների կարիք չկա»,– նշել է Հովհաննիսյանը։  

 

Խոսելով Ալիևի սպառնալիքների մասին առ այն, որ Ադրբեջանի նկատմամբ արտաքին ագրեսիայի դեպքում դրանք կկիրառվեն, Հովհաննիսյանը նշել է, որ հայկական կողմի չի զարմանում և չի վախենում նման հայտարարություններից։

 

«Ադրբեջանի սպառնալքիները տեսնում ենք արդեն մեկ ամիս և գործողություններն ենք տեսնում»,- նշել է նա։ -0-