565.55
6.16
485.66
-273
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է իրավիճակն Արցախում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին (ՎԻԴԵՈ)

12:10
17 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՊՆ ներկայացուցիչ, Իջևանի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխատանու Արծրուն Հովհաննիսյանը այսօր՝ հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է Արցախի սահմանային գոտում տիրող իրադրությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին:

Загружается новость ... "Лево"

«Ընդհանուր առմամբ, Արցախում ևս նույն իրավիճակն է. հրաձգային զենքերից են կրակել, կիրառվել են նաև մեծ տրամաչափի գնդացիներներ, բայց եթե ընդհանրացված ասենք, լարվածություն չկա»,- հայտնել է Հավհաննիսյանը: 


Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին                          

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կատարում: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրքը գրավելու մի քանի փորձ է կատարել տանկի, հրետակոծության, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:

Հակառակորդը հրետակոծում է հայկական հենակետերը, նաև թիրախավորում բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ են հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:

Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տալիս պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշում հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի 13 հարվածային ԱԹՍ:

Հուլիսի 16-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն փորձ է ձեռնարկել, որը թեժ մարտից հետո կանխվել է ՀՀ ԶՈՒ-ի կողմից և թշնամին, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Դրան հաջորդել է Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծությունը ՝ ականանետի և Դ-30 հաուբիցի կիրառմամբ:  ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել է հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր:

Հուլիսի 14-ի դրությամբ, ՊՆ տվյալներով, հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որից այս պահին դրությամբ բուժում է ստանում 10-ը, մեկի դրությունը գնահատվում է ծայրահեղ ծանր:  Հակառակորդի կրակոցից զոհվել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը,  ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան, հուլիսի 16-ին հակառակորդի անօդաչուի հարվածից վիրավորում է ստացել Չինարի գյուղի բնակիչ: Ադրբեջանում պաշտոնապես հաստատվել է 11 զոհ: 

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման հետ կապված իրենց մտահոգությունն են հայտնել, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ն և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԱՄՆ պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և այլ միջազգային կառույցներ: ՀԱՊԿ-ը նույնպես մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանինի սրման հետ կապված և կրակը դադարեցնելու կոչ արել: -0- 

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:43
28 Սեպտեմբերի 2020
ՄԱԿ–ի ԱԽ–ն հրատապ հանդիպում կկազմակերպի Լեռնայի Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ
ՄԱԿ–ի ԱԽ–ն հրատապ հանդիպում կկազմակերպի Լեռնայի Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ
21:33
28 Սեպտեմբերի 2020
Արցախը մեկնաբանել է ադրբեջանցի գեներալի գերեվարվելու մասին հայտարարությունը (ՎԻԴԵՈ)
Արցախը մեկնաբանել է ադրբեջանցի գեներալի գերեվարվելու մասին հայտարարությունը. ՎԻԴԵՈ
21:23
28 Սեպտեմբերի 2020
Հակառակորդի խոցված ԱԹՍ-ն Սպիտակաշեն գյուղում (ՖՈՏՈ)
Հրապարակվել են Սպիտակաշեն գյուղում հակառակորդի խոցված ԱԹՍ-ի լուսանկարները․ ՖՈՏՈ
20:59
28 Սեպտեմբերի 2020
Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի և Մատաղիս-Թալիշ հատվածներում. Արծրուն Հովհաննիսյան
Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ հայտնեց, որ հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի և Մատաղիս-Թալիշ հատվածներում, Արցախի ՊԲ-ը հաջող դիմակայում է բոլոր հարձակումներին
20:07
28 Սեպտեմբերի 2020
Այսօրվա դրությամբ հակառակորդը կորցրել է շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա 400-ից ավելի անձնակազմի կորուստ. ՊԲ փոխհրամանատար
Այսօրվա դրությամբ հակառակորդը կորցրել է շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա 400-ից ավելի անձնակազմի կորուստ. ՊԲ փոխհրամանատար. ՎԻԴԵՈ
18:46
28 Սեպտեմբերի 2020
Արցախի ժողովուրդը պայքարում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ. Նաղդալյան (ՎԻԴԵՈ)
Արցախի ժողովուրդը պայքարում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ. Նաղդալյան. ՎԻԴԵՈ
18:34
28 Սեպտեմբերի 2020
«Հայ զինվորների՝ այս օրերին ցուցաբերած քաջությունն ու հերոսությունը հերթական անգամ հպարտության են արժանի». Սամվել Կարապետյան
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունն է արտահայտել հայ ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանը
18:29
28 Սեպտեմբերի 2020
Բարձրաստիճան հայ զինվորականի մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ
Բարձրաստիճան հայ զինվորականի մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ
17:19
28 Սեպտեմբերի 2020
Զինծառայողներից մեկը չի զոհվել, նա վիրավորվել է․ հրապարակված զոհերի մասին տեղեկատվության մեջ տեղի է ունեցել սխալ
ՊԲ կայքում հրապարակված զոհերի մասին տեղեկատվության մեջ տեղի է ունեցել սխալ
17:16
28 Սեպտեմբերի 2020
Այս պահին շարունակվում են մարտական գործողությունները. Հովհաննիսյան (ՎԻԴԵՈ)
Այս պահին շարունակվում են մարտական գործողությունները. Ադրբեջանական ԶՈՒ-երը կորցրել են ևս մոտավորապես 10-11 միավոր զրահատեխնիկա. Հովհաննիսյան. ՎԻԴԵՈ
16:42
28 Սեպտեմբերի 2020
Մարտագծի հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը նախաձեռնել է տանկային գրոհ, բայց կորցրել է տասը միավոր զրահատեխնիկա (ՎԻԴԵՈ)
Արցախի Պն–ից հայտնում են, որ մարտագծի հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը նախաձեռնել է տանկային գրոհ, բայց կորցրել է տասը միավոր զրահատեխնիկա. ՎԻԴԵՈ
16:32
28 Սեպտեմբերի 2020
Մեդվեդևը հանդես է եկել կոչով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ
Դմիտրի Մեդվեդևը հանդես է եկել կոչով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ