Հերոսական դրվագներ․ մայոր Թևանյանը խոցել է հակառակորդի 10-ից ավելի զրահատեխնիկա
05.10.2020,
15:50
Մայոր Ա. Թևանյանի հաշվարկի անվրեպ կրակոցները մեր մարտիկների համար ստեղծել են հնարավորություն` հետ մղել հակառակորդի գրոհն ու անառիկ պահել մարտական դիրքերը

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը hերոսական դրվագ է ներկայացրել ռազմաճակատից, որը վկայում է հայ զինծառայողի՝ հաշվարկի գործողությունների ճիշտ կազմակերպման հմտության մասին:
«Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու մարտական դիրքի վրա հակառակորդի մեծաքանակ ուժերի հարձակման ընթացքում մայոր Արամայիս Վիրաբի Թևանյանը ցուցաբերել է նախաձեռնություն, ճիշտ կազմակերպելով հաշվարկի գործողությունները` խոցել է հակառակորդի 10-ից ավելի զրահատեխնիկա: Մայոր Ա. Թևանյանի հաշվարկի անվրեպ կրակոցները մեր մարտիկների համար ստեղծել են հնարավորություն` հետ մղել հակառակորդի գրոհն ու անառիկ պահել մարտական դիրքերը»,- գրել է Ստեփանյանը:-0-