Հեռանալով Քարվաճառից․ հայերը լքել են Արցախի՝ Ադրբեջանին անցած տարածքները (ՖՈՏՈ)

25.11.2020, 21:30
Նոյեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Քարվաճառը ամբողջությամբ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ. ՖՈՏՈ
Հեռանալով Քարվաճառից․ հայերը լքել են Արցախի՝ Ադրբեջանին անցած տարածքները (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Նոյեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Քարվաճառը (Քելբաջար) ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ի կատարումն նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարության:

 - рис.1

Այսուհետ Արցախի Հանրապետություն մուտք գործելն ու Հանրապետությունից ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով, քանի որ Շահումյանի շրջանի տարածքով Սոթք-Մարտակերտ ավտոճանապարհն արդեն փակ է։

 - рис.2

Խաղաղ բնակիչները, հարազատ վայրերը լքելիս, այրել են իրենց տները, որպեսզի դրանք չընկնեն թշնամու ձեռքը:

 - рис.3

Հայկական ստորաբաժանումները նախքան Քարվաճառում տեղակայված զորամասը լքելը, պայթեցրել են զորանոցը:

 - рис.4

Մի քանի շաբաթ Դադիվանքի տաճարում տեղի էր ունենում լայնածավալ ուխտագնացություն, հազարավոր հայեր գնացին այնտեղ՝ սրբավայրին հրաժեշտ տալու :

 - рис.5

Ներկայումս վանական համալիրը գտնվում է ռուս խաղաղապահների պաշտպանության ներքո, որոնք այնտեղ անցակետեր են տեղադրել:

 - рис.6

Հայ Առաքելական եկեղեցու մամուլի գրասենյակի ղեկավար Վահրամ Մելիքյանի խոսքով՝ համալիրին վտանգ չի սպառնում:

 - рис.7

Դադիվանքը հայկական առաքելական միջնադարյան վանական համալիր է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում՝ Դադիվան լեռան լանջին՝ Թարթառ գետի ձախ ափին։ Պատմականորեն եղել է Մեծ Կվենք գավառի հոգևոր առաջնորդարանը։ Կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցվել է խութի (բլրակի) վրա։ Մատենագիտական աղբյուներում Դադի վանքը առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում։ Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում։

 - рис.8

Քարվաճառը Շահումյանի շրջանի 16 համայնքներից մեկն է, որոնք ռազմական գործողությունների արդյունքում անցան Ադրբեջանի վերահսկողության տակ:

 - рис.9

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի յոթ շրջանների 121 համայնք անցել է Ադրբեջանին:-0-

 - рис.10

 - рис.11

 - рис.12