ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայկական ստորաբաժանումները լքեցին Ղարաբաղի Քարվաճառի (Քելբաջարի) շրջանը, որը նոյեմբերի 9-ին կայացած եռակողմ հայտարարության համաձայն, կեսգիշերին անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ:
Հեռանալուց առաջ նրանք պայթեցրել են զորամասի շենքերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Մոտոհրաձգայինները պայթեցրել են զորամասի զորանոցներն ու շեշինությունները:
Загружается новость ... "Лево"
«Մենք պատերազմի ընթացքում կանգնել ենք այստեղ և նրանց ոչինչ չենք հանձնել: Հիմա ուղիղ գծով մինչև ադրբեջանցիներ 12 կիլոմետր է: Մենք հեռացնում ենք մեր առաջնային դիրքերը սարերում և դրանից հետո քանդում ենք զորամասի մնացած շինությունները, որպեսզի դրանք չմնան ադրբեջանցիներին: Պայթյունից հետո մենք կմեկնենք Հայաստան: Այս պահին մեր ստորաբաժանումը վերջիններից մեկն է»,- լրագրողներին ասել է մոտոհրաձգային հրամանատարության ներկայացուցիչը:
Դեռևս ստորաբաժանման շենքերի փայթեցումից առաջ անձնակազմը լքել է շրջանը: Ռազմական օբյեկտների ոչնչացմանը հատևել են ստորաբաժանման հրամանատարության ներկայացուցիչները։-0-