629.98
7.05
518.89
-10
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից «մշակութային եղեռնի» ապացույցներ

17:01
26 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, խախտելով 1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագիրը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի XXIX նստաշրջանի բանաձևով հաստատված ագրեսիվ ռազմական գործողությունների արգելքը, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու և պայթյունի եղանակով գույքի ոչնչացման դիտավորությամբ, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ է դարձրել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը՝ ոչ ընտրովի հարձակման օբյետներ դարձնելով քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական, հումանիտար և մշակութային օբյեկտները: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը: 

Загружается новость ... "Лево"

Այդ շրջանակներում ինչպես ռազմական ակտիվ գործողությունների ընթացքում, այնպես էլ 2020թ. նոյեմբերի 9-ին հրադադարի հաստատման մասին ՀՀ, ԱՀ և ՌԴ-ի միջև հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները կանխամտածված և նպատակային հարձակման են ենթարկել նաև հայկական պատմական հուշարձանները, պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները՝ ոչնչացնելով, վնասելով կամ պղծելով դրանք:

«Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, պարբերաբար նպատակային հրետանային հարվածներ հասցնելով, վնասել են ԱՀ Շուշի քաղաքի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, ինչպես նաև հետագայում պղծել են եկեղեցու արտաքին և ներքին պատերը՝ դրանց վրա կատարելով տարբեր գրառումներ»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի նմանատիպ «վարքագծի» զոհ են դարձել նաև այլ պատմամշակութային հուշարձաններ, մասնավորապես՝ ԱՀ Ավետարանոց գյուղում գտնվող Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրերում տեղադրված խաչքարերը, հայ զինվորների գերեզմանոցները և նրանց հիշատակին կանգնեցված հուշաքարերը:

Դատախազության հաղորդագրության համաձայն, հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության ընդունումից հետո Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից ոչնչացվել է Շուշի քաղաքի «Կանաչ ժամ»՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթը և զանգակատունը:

2020թ. նոյեմբերի 16-ին համացանցում հայտնված տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները պղծել և վնասել են ԱՀ Մեխակավան բնակավայրի /Ջաբրահիլ/ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ կոտրելով եկեղեցու խաչը։ 

Նույն օրը համացանցում հայտնված լուսանկարի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը պղծել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանը՝ նստելով դրա վրա։

«Նշված հանգամանքները քննության առարկա են դարձել ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 391-րդ հոդվածի 3-րդ մասով, 387-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործերի շրջանակներում»,- նշում են գերատեսչությունից:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված վերոնշյալ տվյալները ստուգվում են պատշաճ իրավական ընթացակարգով, ձեռնարկվում են քննչական և այլ դատավարական գործողություններ, օպերատիվ-հետախուզական աշխատանքներ՝ նմանատիպ այլ դրսևորումների վերաբերյալ փաստերի հավաքագրման, նշված դեպքերի բոլոր հանգամանքների բացահայտման, պատմական և պատմամշակութային արժեք ունեցող հուշարձանները ոչնչացնելուն, վնասելուն, պղծելուն ուղղված գործողություններ կատարած անձանց ինքնությունը պարզելու, ռազմական հանցագործություններին բնորոշ նման արարքներին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու նպատակով:

ՀՀ գլխավոր դատախազությունը նաև միջոցներ է ձեռնարկում նշված արձանագրված փաստերի վրա ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակութային կազմակերպության (UNESCO), ինչպես նաև՝ մշակութային արժեքների պաշտպանությամբ և պահպանությամբ զբաղվող միջազգային այլ կառույցների ուշադրությունը հրավիրելու ուղղությամբ՝ գնահատական տալու վերոնշյալ հանցավոր դրսևորումներին, ինչպես նաև միջոցներ ձեռնարկելու Ադրբեջանի Հանրապետության տիրապետության տակ անցած՝ Արցախի Հանրապետության տարածքներում գտնվող հայկական պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող այլ կառույցների, հուշարձանների, առարկաների հնարավոր ոչնչացումը և վնասումը կանխելու, դրանց պահպանության և պաշտպանության գործուն մեխանիզմներ կիրառելու ուղղությամբ:-0-

Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:05
21 Հունվարի 2021
Իրականում որքա՞ն հայ է ապրել Շուշիում. փորձագետը պատասխանել է Փաշինյանի սկանդալային հայտարարությանը (ՎԻԴԵՈ)
Իրականում որքա՞ն հայ է ապրել Շուշիում. փորձագետը պատասխանել է Փաշինյանի սկանդալային հայտարարությանը. ՎԻԴԵՈ
16:36
21 Հունվարի 2021
Պարգև արքեպիսկոպոսն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից ու նշանակվել է մեկ այլ պաշտոնի
Պարգև արքեպիսկոպոսն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից ու նշանակվել է մեկ այլ պաշտոնի
17:09
20 Հունվարի 2021
ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանների հետ. քննարկվել են ԼՂ-ում հետպատերազմական իրադրությանը, տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր (ՎԻԴԵՈ)
ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանների հետ. քննարկվել են ԼՂ-ում հետպատերազմական իրադրությանը, տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր. ՎԻԴԵՈ
15:31
19 Հունվարի 2021
Հադրութի, Ջաբրաիլի և Կուբաթլուի ուղղություններում հայտնաբերվել է ևս 8 աճյուն, որից մեկի ինքնությունը պարզ է, նա քաղաքացիական անձ է
Հադրութի, Ջաբրաիլի և Կուբաթլուի ուղղություններում հայտնաբերվել է ևս 8 աճյուն, որից մեկի ինքնությունը պարզ է, նա քաղաքացիական անձ է
14:18
19 Հունվարի 2021
Ադրբեջանը, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, օկուպացրել է Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերը, գերեվարել 64 զինծառայողի. Արցախի ԱԳ նախարարը նամակներ է հղել միջազգային կառույցներին
Ադրբեջանը, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, օկուպացրել է Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերը, գերեվարել 64 զինծառայողի. Արցախի ԱԳ նախարարը նամակներ է հղել միջազգային կառույցներին
12:38
19 Հունվարի 2021
ՌԴ ՊՆ-ի նոր տեսանյութը` Արցախից (ՎԻԴԵՈ)
ՌԴ ՊՆ-ի նոր տեսանյութը` Արցախից. ՎԻԴԵՈ
19:45
18 Հունվարի 2021
Լավրովը մեկնաբանել է Արցախը ՌԴ–ին միացնելու առաջարկը (ՎԻԴԵՈ)
Լավրովը մեկնաբանել է Արցախը ՌԴ–ին միացնելու առաջարկը. ՎԻԴԵՈ
12:57
18 Հունվարի 2021
Ջաբրայիլի և Կուբաթլուի հատվածներից հայտնաբերվել է 3 զինծառայողի աճյուն, մեկի ինքնությունը պարզվել է
Ջաբրայիլի և Կուբաթլուի հատվածներից հայտնաբերվել է 3 զինծառայողի աճյուն, մեկի ինքնությունը պարզվել է, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1238 աճյուն
15:28
17 Հունվարի 2021
Արցախում թշնամին վերադարձրել է գերության մեջ հայտնված գյուղացուն (ՎԻԴԵՈ)
Արցախում թշնամին վերադարձրել է գերության մեջ հայտնված գյուղացուն. ՎԻԴԵՈ
13:48
16 Հունվարի 2021
Ադրբեջանական կողմը 2 հայ զինծառայողի աճյուն է փոխանցել հայկական կողմին
Ադրբեջանական կողմը 2 հայ զինծառայողի աճյուն է փոխանցել հայկական կողմին
19:18
15 Հունվարի 2021
Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցեր
Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
15:09
15 Հունվարի 2021
Վաղաժամկետ դադարեցվել են Արցախի գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները
Վաղաժամկետ դադարեցվել են Արցախի գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները