Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ Արցախի շուրջ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի կողմից 10 քաղաքացիների գերեվարման հետ կապված
17.11.2020,
11:39
Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ Արցախի շուրջ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի կողմից 10 քաղաքացիների գերեվարման հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/.Հայաստանը դիմել է Միջազգային իրավունքի Եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Ադրբեջանի կողմից 10 քաղաքացիների գերեվարման հետ կապված՝ հրադադարի մադին հայտարարության կնքումից հետո, նշվում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության Facebook-յան էջում:
«Այսօր ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում, որով պահանջվել է քայլեր ձեռնարկել ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարահատվածում անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել է այս կապակցությամբ երեքշաբթի ԱԺ նիստի ըթնացքում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, «սա նշանակում է, որ հայտարարության ստորագրումից հետո մարդիկ գնում, գերի են ընկնում և կան տեսանյութեր»:
Նրա խոսքով, նման փաստերից հետո հայկական խորհրդարանը կարող է քննարկել նաև որոշ դրույթների չկատարման հնարավորությունը, եթե ադրբեջանական կողմը չի պահպանում այս փաստաթղթի դրույթները:«Հայտարարության ստորագրումից հետո անցել է 7 օր և 7 օրվա մեջ հազար խախտում կա, խորհրդարանը կարող է հայտարարություն ընդունել, որն ավելի բարձր իրավաբանական ուժ ունի, քան այդ ստորագրված փաստաթուղթը, ինչից հետո դրանից բխող պրոցեսներ կսկսվեն»,- նշել է Մարուքյանը:
Նա նաև նշել է, որ տվյալներ կան՝ դիվերսիոն խմբեր են ներթափանցում Քարվաճառ և «ով պետք է դրա մասին խոսի, չի կարելի լռել»: -0-