Համաշխարհային լրատվամիջոցները՝ Ղարաբաղյան պատերազմի և ջիհադիստների մասնակցության մասին: Մեջբերումներ (ՖՈՏՈ)

15.10.2020, 10:09
Մերձբալթյան երկրներում Հայաստանի դեսպանը միջազգային ԶԼՄ-ների՝ Արցախում ռազմական գործողությունների մասին մեջբերումներով լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
Համաշխարհային լրատվամիջոցները՝ Ղարաբաղյան պատերազմի և ջիհադիստների մասնակցության մասին: Մեջբերումներ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը Facebook-յան իր էջում հրապարակել է մի լուսանկար, որում նշվում են միջազգային լրատվամիջոցների հրապարակումների մեջբերումներ Արցախում ռազմական գործողությունների մասին:

Загружается новость ... "Право"
«Միջազգային լրատվամիջոցներն ակտիվորեն լուսաբանում են Թուրքիայի կողմից ջիհադիստ ահաբեկիչների հավաքագրման և Ադրբեջանի Արցախի/Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմին նրանց մասնակցության մասին հաղորդագրությունները», - գրել է դեսպանը՝ իր գրառումն ուղեկցելով #StopAzerbaijaniAggression հեշթեգով:-0-