Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունը. զինծառայող է զոհվել
15.04.2016,
10:34
Հակառակորդը առաջնային գծի ողջ երկայնքով կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 60 անգամ տարբեր տրամաչափի հրաձգային, դիպուկահար ու ականանետային զինատեսակներից:

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հակառակորդը առաջնային գծի ողջ երկայնքով ապրիլի 14-ի լույս 15–ի գիշերը կրակի դադարեցմանշուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 60 անգամ տարբեր տրամաչափի հրաձգային, դիպուկահար ու ականանետային զինատեսակներից:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, իրավիճակն առավել անհանգիստ է եղել շփման գոտու հյուսիսային (Գյուլիստան), հյուսիսարևելյան (Թալիշ-Մարտակերտ), արևելյան (Մարտունի) և հարավային (Հադրութ) ուղղություններով, որտեղ ադրբեջանական կողմը բացի հրաձգային զինատեսակներից կիրառել է նաև 82 մմ-ոց (3 արկ), 60 մմ-ոց (12 արկ) ականանետեր և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (16 արկ):
Հատկանշական է, որ հակառակորդի կողմից ինչպես այս գիշեր, այնպես էլ վերջին երկու օրերի ընթացքում նախաձեռնված խախտումներն իրենց բնույթով աստիճանաբար վեր են ածվում միջադեպերի, որոնց արդյունքում լինում են նաև կորուստներ:
Ապրիլի 14-ի գիշերը ժամը 23:20-ի սահմաններում Մարտունու ուղղությամբ հակառակորդի կողմիցարձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Մանվել Արմենի Գրիգորյանի դեպքը դրա ապացույցն է:
«Հաշվի առնելով այս հանգամանքը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները իրենց մարտական խնդիրները կատարում են իրադրության զարգացման համահունչ և վստահորեն իրականացնում Արցախի սահմանների պաշտպանությունը: Առաջնայինգծում տեղ գտնող միջադեպերից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-