Գիշերն անհանգիստ է եղել Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում. թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ. Պողոսյան
13.10.2020,
11:28
«Զոհեր ու վիրավորներ չկան»,- հայտնել է ԱՀ նախագահի խոսնակը

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Գիշերն անհանգիստ է եղել Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Ադրբեջանը շարունակել է ռմբակոծել Արցախի բնակավայրերը` խախտելով մարդասիրական նպատակով հոկտեմբերի 10 -ին հայտարարված հրադադարի պահպանման ռեժիմը»,- նշել է նա:
Հաղորդվում է, որ գիշերը թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ։ Մարտակերտում այրվել է մեկ բնակարան։
«Զոհեր ու վիրավորներ չկան»,- հայտնել է Պողոսյանը: -0-
#ԱԻՊԾ
Опубликовано Վահրամ Պողոսյան Вторник, 13 октября 2020 г.
Գիշերն անհանգիստ է եղել Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում։
Ադրբեջանը շարունակել է ռմբակոծել Արցախի...