529.69
7.45
476.43
+10
Եղանակը Երևանում
Հայ

Եկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնացած սկզբունքներից հրաժարվելու ժամանակը. Արցախի ԱԳ նախարար

10:31
14 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի–Արմենիա/. Եկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնացած սկզբունքներից հրաժարվելու ժամանակը, և հարկավոր են նոր, իրատեսական առաջարկներ, չորեքշաբթի ասաց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո։

Մարտի 9–ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ արդար և կայուն կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք։

«Ակտում պետք է ներառվեն նաև լրացուցիչ տարրեր, որոնք առաջարկվել են համանախագահ երկրների նախագահների կողմից 2009–2012թթ.–ին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ, որն ապահովում է անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք», – նշվում է հայտարարության մեջ։

Загружается новость ... "Лево"

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի ապագա սահմանումը հնարավոր է ժողովրդի` իրավաբանորեն պարտադիր կամարտահայտության միջոցով։ Ամրագրված է նաև բոլոր ներքին տեղահանված և փախստականների իրավունքը` վերադառնալու իրենց բնակության նախկին վայրը, ինչպես նաև անվտանգության միջազգային երաշխիքները, որոնք կներառեն խաղաղարար գործողություններ։

«Եթե մնամ հին սկզբունքները, և Արցախը չմասնակցի բանակցություններին, ապա մենք չենք կարող արձանագրել որևէ առաջընթաց բանակցային գործընթացում», – ասաց Մայիլյանը։

Նախարարի խոսքով, վերջին 27 տարում արված և բանակցությունների սեղանին դրված բոլոր առաջարկները հնացել են և վերանայման կարիք ունեն։

Ինչ վերաբերում է ազատագրված տարածքների մի մասի «վերադարձին», ապա, նրա խոսքով, ղարաբաղյան հարցը տարածքային հակամարտություն չէ, ինչպես դա փորձում են ներկայացնել Ադրբեջանում։

«Դա անընդունելի է և խեղաթյուրում է հակամարտության էությունը», – նշեց Մայիլյանը։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:46
15 Հոկտեմբերի 2019
Փաշինյանը Երևանում հանդիպել է Արցախի նախագահի հետ (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետն այսօր Երևանում հանդիպել է Բակո Սահակյանի հետ։
12:07
15 Հոկտեմբերի 2019
Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությունը
Կողմերի միջև վստահության ամրապնդման համատեքստում ընդգծվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման կարևորությունը:
11:55
15 Հոկտեմբերի 2019
Արցախի քաղաքական վերնախավը մտադիր է նոր կոալիցիա ստեղծել. հայտնի է նախագահի թեկնածուն
Արցախում գործող քաղաքական վերնախավն ի դեմս նախագահ Բակո Սահակյանի մտադիր է նոր կոալիցիա ձևավորել
17:38
14 Հոկտեմբերի 2019
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է համանախագահների տարածաշրջան այցելելու ժամկետները
Այնուհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Արցախ:
20:41
11 Հոկտեմբերի 2019
Փաշինյանն Ալիևի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
Փաշինյանն այսօր Ալիևի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։
20:18
11 Հոկտեմբերի 2019
Դավիթ Տոնոյանն Արցախում է. նա հանդիպել է Բակո Սահակյանի հետ
Դավիթ Տոնոյանն Արցախում է. նա հանդիպել է Բակո Սահակյանի հետ:
16:33
08 Հոկտեմբերի 2019
Մասիս Մայիլյանը կմասնակցի Արցախի նախագահական ընտրություններին
Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը կմասնակցի Արցախի նախագահական ընտրություններին:
20:21
04 Հոկտեմբերի 2019
Պատասխան Ալիևին. ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է «Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներ մասին»
Պատասխան Ալիևին. ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է «Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներ մասին»:
19:48
03 Հոկտեմբերի 2019
Արցախի ՊԲ-ն անցկացրել է մարտավարական զորավարժություններ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հոկտեմբերի 3-ին խաղարկվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորավարժություններ:
17:05
03 Հոկտեմբերի 2019
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Լավրովի քննադատությանը` «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարության վերաբերյալ
ՀՀ արտաքին գործերի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:
16:57
30 Սեպտեմբերի 2019
Արցախի ՊԲ-ի ստորաբաժանումները ռազմավարական զորավարժությունների շրջանակում իրականացրել են զորաշարժեր ու վերախմբավորումներ (ՎԻԴԵՈ)
ՊԲ-ի ստորաբաժանումները ծավալվել են պայմանական մարտական իրադրության փոփոխություններով պայմանավորված նոր բնագծերում և անցել հետագա խնդիրների կատարմանը:
12:41
27 Սեպտեմբերի 2019
Մահացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձի ևս մեկ մասնակից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սեպտեմբերի 25-ին մահացել է օրեր առաջ Ֆիզուլիի ուղղությամբ վիրավորում ստացած Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը: