ԵԱՀԿ գործող նախագահը ողջունում է ղարաբաղյան բանակցությունների կառուցողական մթնոլորտը

01.04.2019, 19:22
Միրոսլավ Լայչակը Բրատիսլավայում հանդիպել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ:
 ԵԱՀԿ գործող նախագահը ողջունում է ղարաբաղյան բանակցությունների կառուցողական մթնոլորտը
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը Բրատիսլավայում հանդիպել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ, ասվում է ԵԱՀԿ հայտարարության մեջ:

Շոֆերը հանդես է եկել Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի անունից:

ԵԱՀԿ գործող նախագահին զեկուցվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքների մասին:

Загружается новость ... "Право"

Լայչակը ողջունել է բանակցությունների կառուցողական մթնոլորտը և առաջնորդների պարտավորվածությունը հետագա, շոշափելի քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ լուծում գտնելու համար:
  
«Մենք, ինչպես նախկինում լիովին աջակցում ենք այս գործընթացին դրական և ենք գնահատում առաջնորդների հանձնառությունը հրադադարի ամրապնդման և հումանիտար ոլորտում միջոցառումներ ձեռնարկելու հարցում»,- նշել է Լայչակը։ -0-