Ծանր ու վճռական մարտեր են Շուշիի համար. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ծանր ու վճռական մարտեր են Շուշիի համար, հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
« Ծանր ու վճռական մարտեր են Շուշիի համար, հաղթանակ մեր հերոսներին»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ վերջին օրերին համառ մարտեր են ընթանում Շուշիի մերձակայքում:
Ավելի վաղ, Արցախի ՊԲ-ն հայտնել էր, որ նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարվածներ` հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը:
Տարբեր ուղղություններում ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է թշնամու մեծաթիվ կենդանի ուժ, 4 տանկ, 20 միավոր այլ զրահատեխնիկա, 11 միավոր ավտոտեխնիկա, 2 ԱԹՍ:
Լուսադեմին դիտարկվել են հակառակորդի տեխնիկայի և անձնակազմի կուտակումներ ճակատային գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում: -0-