Այսօրվանից ամեն օր Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից անվճար մարդատար ավտոբուսներ կուղևորվեն Ստեփանակերտ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ով կամավորական ջոկատի կազմում հերթապահություն է իրականացնում Արցախի պաշտպանական դիրքերում:Այս մասին Հարությունյանը գրել է իր Facebook-յան էջում տեղադրած տեսանյութին կից։
Քննարկվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մայրաքաղաք Ստեփանակերտում եղած ավերածությունների շուտափույթ վերականգնման-վերակառուցման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Նշվում է նաև, որ նոյեմբերի 13-ից կանոնավոր կերպով ամեն օր անվճար հիմունքներով Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից Ստեփանակերտ կուղևորվեն մարդատար ավտոբուսներ, որոնք Արցախ կտեղափոխեն բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պատերազմի պատճառով ստիպված ապաստանել էին Երևանում կամ ՀՀ մարզերում:-0-