Այսօրվա դրությամբ հակառակորդը կորցրել է շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա 400-ից ավելի անձնակազմի կորուստ. ՊԲ փոխհրամանատար
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այս պահին շարունակվում են մարտական գործողությունները հարավային, հյուսիսային և հարավ-արևելյան ուղղություններով: Մարտական գործողությունների վարման ինտենսիվությունն ու բարձր դինամիկան պահպանվում է ժամանակակից համազորային մարտին բնորոշ, տեղ-տեղ ժամ առ ժամ ավելանում, կամ մարում է: Այս մասին հայտնում է ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը Միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում:
«Նշված ուղղություններով ՊԲ ստոչաբաժանումներըհմղում են պաշտպանական համառ մարտեր՝ կասեցնելով հակառակորդի գերազանցող ուժերի, այդ թվում մեծաքանակ խոշոր զրահատանկային խմբավորումների շարունակական առաջխաղացման փորձերը կասեցնելով՝ պատճառելով նրան կենդանի ուժի և զրահատեխնիկայի զգալի կորուստներ»,- նշել է ՊԲ փոխհրամանատարը:
Նրա խոսքով, այսօրվա դրությամբ՝ ժամը 17:00-ի սահմաններում արձանագրվե է հակառակորդի հետևյալ կորուստները՝ շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, 400-ից ավելի անվերադարձ կորուստ անձնակազմի մոտ:
«Նախնական տվյալներով, ՊԲ-ն ստորաբաժանումներն ունեն 48 զոհ, 200-ից ավելի վիրավոր զինծառայողներ: Գլուխ ենք խոնարգում բոլոր նահատակվածների հիշատակի առջև և խորապես ցավակցում ենք բոլորի հարազատներին, ընտանիքի անդամներին»,- նշել է Արթուր Սարգսյանը: -0-
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի կորուստներ (մոտ 200 մարդ), կորցրել է նաև տեխնիկա։ Մասնավորապես, ոչնչացվել է 33 տանկ և ԲՄՊ, 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 2 ինժեներական զրահամեքենա։
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 58 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–