Այս գիշեր ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել. ԼՂՀ ՊՆ
24.05.2016,
10:26
Մայիսի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել:

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մայիսի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել, հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում նշվում է, որ առաջնային գծի որոշ հատվածներում հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: -0-