Այս պահին մարտական գործողություններ են ընթանում ռազմաճակատի ամբողջ երկարությամբ. իրավիճակը սահմանին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր Արցախի տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ՊԲ մամուլի պատասխանատու փոխգնդապետ Սուրեն Սարումյանը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը սահմանին:
«Այս պահին մարտական գորողություններ են ընթանում ռազմաճակատի ամբողջ երկարությամբ: Մարտական գոծողությունները հատկապես ինտենսիվ են հարավային և հյուսիային ուղղություններով. հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոնցը՝ ԱԹՍ, հրետանի, ավիացիա, զրահատանկային և հատուկ նշանակության ստորաբաժանումներ»,- նշեց նա:
Սարումյանը հայտնեց, որ ՊԲ մարտիկները ցուցաբերելով հերոսության անօրինակ դրևորումներ՝ հետ են մղում հակառակորդի գրոհները՝ կանգնած իրենց բնագծերում:
Նրա խոսքով, հակառակորդին պատճառված է կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ. կորուստների թիվը ճշտվում է: -0-