Արցախի ՊՆ նախկին ղեկավարը մեկնաբանել է «խաղաղություն տարածքների դիմաց» շրջանառվող վարկածը

28.01.2019, 14:17
Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը երկուշաբթի Երևանում լրագրողներին մեկնաբանել է հասարակությունում պտտվող «խաղաղություն տարածքների դիմաց» թեզը:
Արցախի ՊՆ նախկին ղեկավարը մեկնաբանել է «խաղաղություն տարածքների դիմաց» շրջանառվող վարկածը
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը երկուշաբթի Երևանում լրագրողներին մեկնաբանել է հասարակությունում պտտվող «խաղաղություն տարածքների դիմաց» թեզը:

ԶԼՄ-ներում և սոցցանցերում ակտիվ քննարկվում է «որոշ տարածքների վերադարձը Ղարաբաղում խաղաղության դիմաց» թեզը և ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև երկկողմ փոխզիջումների հավանականությունը:

Որոշ փորձագետներ, մասնավորապես, ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը հայտարարել է, որ հունիսին Փաշինյանը և Ալիևը Ղարաբաղի հարցով համաձայնագիր կստորագրեն, որում հայկական կողմն անուղղակի փոխզիջումների ճնշման ներքո ստիպված կլինի զիջել մի քանի շրջաններ:

Загружается новость ... "Право"

Միաժամանակ Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան տարածաշրջանագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ այսօր չի երևում, որ կողմերի իրականացրած քայլերն ինչպես Փաշինյանին, այնպես էլ Ալիևին ինչ-որ շահ բերեն:

«Մենք կատարել և շարունակում ենք կատարել մեր խնդիրները: Հարցը միայն Արցախի Հանրապետության անկախությունն է: Երբ անկախությունը ճանաչեն` այն ժամանակ էլ կխոսենք», - Մնացականյանին է մեջբերում aysor.am-ը: -0-