Արցախի երկնքում ադրբեջանական ինքնաթիռ է խոցվել. Արցախի նախագահի մամուլի քարտուղար (ՎԻԴԵՈ)
28.09.2020,
23:38
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Մարտունու երկնքում ադրբեջանական ինքնաթիռ է խոցվել․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Մարտունու երկնքում ադրբեջանական ինքնաթիռ է խոցվել, Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:
Загружается новость ... "Лево"
«Այսօր հստակ կարող ենք ասել, որ Մարտունի քաղաքի հատվածում հակառակորդի ինքնաթիռ է խփվել: Ցավոք, այսօր հակառակորդը կրկին շարունակել է հրետակոծել քաղաքացիական բնակավայրերը: Պետք է նշեմ, որ ունենք վիրավոր խաղաղ բնակչության շրջանում », - ասել է նա:
Միաժամանակ, Պողոսյանը նշել է, որ Արցախում կյանքն ընթանում է բնականոն հունով, չնայած այն բանին, որ մարդիկ զգուշավորությունից ելնելով ապաստարաններում են:
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 58 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–