Արցախում հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմը շուտով կմշակվի. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկման մեխանիզմների ստեղծման շուրջ ակտիվ աշխատանքներ են ընթանում, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչի հետ հանդիպմանը:
«Մենք ակտիվորեն աշխատում ենք դրա շուրջ, այդ թվում մեր Պաշտանության նախարարությունը, նախևառաջ Հայաստանի և Ադրբեջանի մեր գործընկերների հետ: Հուսով եմ, որ նման մեխանիզմը շուտով կհամաձայնեցվի մոտակա ժամանակներում»,- հայտնել է Լավրովը:
«Կան մանրամասն լայնածավալ նախագծեր, որոնք ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները (Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն) պատրաստել են, քննարկել կողմերի հետ: Դրանցում, իմ կարծիքով, կան բոլոր հարցերի պատասխանները»,- նշել է Լավրովը և հավելել, որ «մենք պետք է կողմերն հորդորեն համաձայնության գալ առանցքայն դրույթների շուրջ, որոնք թույլ կտա արդեն ավելի երկարատև կտրվածքով կայունացնել իրավիճակը տարածաշրջանում, արգելափակումից հանեն տնտեսական, տրանսպորտային կապերը և ապահովեն Ղարաբաղի հուսալի անվտանգություն ինչպես Ղարաբաղում, այնպես էլ այդտեղ ֆտնվող այլ տարածքներում»,- հայտնել է նախարարը: