418.04
4.21
392.6
+8
Եղանակը Երևանում
Հայ

Արցախում հաստատվել է խնայողության ռեժիմ. Վարդանյանը՝ ստեղված իրավիճակի մասին (ՎԻԴԵՈ)

15:01
14 Դեկտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում ներկայացրել է շրջափակման մեջ գտնվող երկրում տիրող իրավիճակը:

Վարդանյանը նշեց, որ իրենց մոտ 48 ժամից ավելի է՝ շարունակվում է նույն վիճակը:

«Հպարտ եմ, որ ձեզ հետ եմ: Ես իսկապես տեսնում եմ համախմբվածություն։ Ոչ մի խուճապ չկա, մարդիկ իսկապես պատրաստ են պայքարելու, և դա ինձ ոգևորում է: Ես կասկած չունեի, հիմա ավելի եմ վստահ, որ մենք հաղթելու ենք»,-ասաց նա:

Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ որոշել են ամեն օր, այսպես ասած՝ առաջին ձեռքից տեղեկատվություն փոխանցել՝ ներկայացնելով հստակ իրավիճակը, քանի որ թշնամին օգտագործում է տարբեր մեթոդներ կեղծ տեղեկություններ ու լուրեր տարածելու համար։

«Կան մի քանի շատ կարևոր հարցեր. համար մեկ հարցը վառելիքի հարցն է: Չգիտենք՝ որքան կշարունակվի այս շրջափակումը, չգիտենք՝ որքան ժամանակ պետք կլինի վառելիք հասցնելու համար, որով հիմա զբաղվում ենք: Դրա համար մտցրել ենք խնայողության ռեժիմ բոլորի համար, այդ թվում՝ Կառավարության և պետական գերատեսչությունների: Հատուկ ռեժիմ ենք թողել միայն հատուկ ծառայությունների համար՝ շտապ օգնություն, հասարակական տրանսպորտ և այլն»,- ասաց Վարդանյանը:

Երկրորդ կարևոր հարցը, ըստ Վարդանյանի, վերաբերում է մարդկանց, որոնք բաժանվել են իրարից:

«Ցավոք, նրանց թվում կան երեխաներ, որոնք գնացել էին «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը դիտելու, կամ՝ այլ միջոցառումների, և հիմա չեն կարողանում վերադառնալ Արցախ: Հավաստիացնում ենք, որ անում ենք ամեն ինչ, որ նրանք ունենան առավելագույն նորմալ պայմաններ, այդ թվում՝ էքսկուրսիաների գնան: Դրա համար շատ շնորհակալ եմ Գորիսի քաղաքապետին: Կան մարդիկ, որ գնացել են Հայաստան բուժման կամ այլ խնդիրների համար և հիմա բնակվելու ու փողի հետ կապված խնդիրներ ունեն: Բոլոր այդ տեղեկությունները հավաքում ենք, մշակում ենք և առավելագույնս արագ լուծում ենք բոլոր հարցերը: Գուցե որոշ դեպքերի մասին չգիտենք, այդ պատճառով, ովքեր հայտնվել են նման իրավիճակում, խնդրում եմ զանգահարել 119 համարով»,-ասաց Վարդանյանը:

Վարդանյանի խոսքով, Արցախը պատրաստ է բանակցությունների, եթե դա ընդունելի է բոլոր կողմերի համար:

«Հրաշալի հասկանում ենք այն խնդիրները, որոնց առջև կանգնած են ռուս խաղաղապահները, այդուհանդերձ, պնդում ենք, որ ճանապարհը պետք է բացվի: Մյուս կողմից՝ իրավիճակը լարված է, և նորից կոչ եմ անում չտրվել սադրանքների, ասեկոսեների: Ամեն ինչ կանենք, որ իրավիճակը լուծվի մեր օգտին»,- ասաց Վարդանյանը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
19 Ապրիլի 2024
Շուշիիում «Կանաչ ժամ» հայկական եկեղեցու ոչնչացումը ՄԱԿ–ի միջազգային դատարանի որոշման կոպտագույն խախտում է․ Caucasus Heritage Watch (ՖՈՏՈ)
Ադրբեջանը կոպտորեն խախտել է ՄԱԿ–ի միջազգային դատարանի որոշումը՝ ավերելով Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին․ ՖՈՏՈ
10:26
19 Ապրիլի 2024
Ադրբեջանը քանդել է Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին (ՖՈՏՈ)
Ադրբեջանը հողին է հավասարեցրել Արցախի «Կանաչ ժամ» եկեղեցին․ ՖՈՏՈ
14:50
17 Ապրիլի 2024
ՌԴ–ն դուրս է բերում իր խաղաղապահներին Արցախից
Ռուսաստանը դուրս է բերում իր խաղաղապահներին Արցախից
15:38
10 Ապրիլի 2024
Ղարաբաղում տեղի ունեցածն իրականում Ղարաբաղի մասին չէր, այլ հերթական դավադրությունը ՀՀ–ի պետականությունը ծնկի բերելու համար․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղում տեղի ունեցածը հերթական դավադրություն էր Հայաստանի պետականությունը ծնկի բերելու համար
13:09
04 Ապրիլի 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
15:15
28 Մարտի 2024
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ