Ադրբեջանը քանդել է Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին (ՖՈՏՈ)
19.04.2024,
10:26
Ադրբեջանը հողին է հավասարեցրել Արցախի «Կանաչ ժամ» եկեղեցին․ ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ադրբեջանը քանդել է Արցախի Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) հայկական եկեղեցին.
«Ըստ արբանյակային պատկերների՝ եկեղեցին ավերվել է 2024 թվականի փետրվարին։ Ադրբեջանը նպատակաուղղված կերպով ոչնչացնում է հայերի բոլոր հետքերը հայրենի հողում»,- գրում է Karabakh Records-ը։
Եկեղեցին կառուցվել է 1818 թվականին։