Արցախի նախագահը ներկայացրել է, թե ինչպես են հայերը հետ մղել Հադրութի վրա ադրբեջանական գրոհը

11.10.2020, 13:44
Արցախի նախագահը ներկայացրել է, թե ինչպես են հայերը հետ մղել Հադրութի վրա ադրբեջանական գրոհը
 Արցախի նախագահը ներկայացրել է, թե ինչպես են հայերը հետ մղել Հադրութի վրա ադրբեջանական գրոհը

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախի նախագահ Արայիկ Հարությույանը կիրակի՝ հոկտեմբերի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է Հադրութ քաղաքում նախօրեին Ադրբեջանի կողմից դիվերսիոն խմբի ներթափանցման փորձի մանրամասները:

Հարությունյանի խոսքով, քանի որ Ալիևը հայտարարել էր, թե իբր գրավել են Հադրությը, իսկ զինադադարից ժամեր առաջ հասկացել է, որ շատ հեռու է Հադրութի սահմաններից, վերջին հարվածն ընտրել է Հադրութ քաղաքը: Նրա խոսքով, պատրաստում են հատուկ ստորաբաժանումներ, պատրաստված վարձկաններ և հատուկ այլ երկրների հատուկ ծառայություններից ուժեր և համատեղ ձևավորում են մի խումբ՝ դիվերսիոն խումբ, բայց նպատակը դիվերսիան չի եղել, այլ գրավել Հադրութը:

«Նրանց հաջողվել է այդ խմբերը մտցնել Հադրութ քաղաք և մոտակա տարածք, առաջին փուլում իրանանացնել ինչ-որ դիվերսիոն միջոցառումներ: Բայց արդյունքում մեզ հաջողվել է վերաձևակերպվել, վերադասավորվել և այսօր Հադրութ քաղաքի վարչակազմի ղեկավարը գտնվում է Հադրութ քաղաքի վարչակազմի շենքում»,- հայտնել է Հարությույանը՝ առանց մանրամասները բացելու:
Լրագրողի հարցին, թե կարող ենք արդյոք արձանագրել փաստը, որ կրակի դադարեցման ռեժիմը չի գործում:

«Առավոտյան տվյալներով նշեմ, որ համեմատաբար ավելի հանգիստ է, բայց ինչքանո՞վ է այդ հանգիստը լինելու երկարատև: Մեր բնակավայրերի վրա հրետանակոծություն չի կատարվում: Առաջնագծում շատ փոքր հրաձգություններ կան, կիրառվում է սովորական հրետանի և մի փոքր պայքար կա, բայց այս փուլում, չգիտեմ՝ ինչպես է զարգանալու օրը: Նախօրեին հրադադար, այո, չի եղել»,- նշել է Հարությունյանը: -0-