Արցախի ԱԱԾ-ն պարզաբանել է Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հետակետի տեղադրման լուրերը
06.12.2022,
00:06
Արցախի ԱԱԾ-ն պարզաբանել է Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հետակետի տեղադրման լուրերը

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 5-ին զանգվածային լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տարածվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հարցազրույցը, որի հիման վրա հետևություն է արվել, որ Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում տեղադրվելու է ադրբեջանական հետակետ:
ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարցի շուրջ քննարկում է կազմակերպվել Ա.Վոլկովի հետ, որի ընթացքում վերջինս հայտարարել է, որ միջանցքում հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու և միջանցքում՝ խաղաղապահների տեղակայման վայրերում ադրբեջանցիներ չեն լինելու:
Արցախի ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ Ա.Վոլկովի պնդմամբ ընդամենը նախատեսվում է տեղադրել տեխնիկական վերահսկման սարքեր՝ խաղաղապահների աշխատանքը հեշտացնելու համար:
«Վերոգրյալի մասին առաջիկայում համապատասխան հայտարարությամբ հանդես կգա նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարությունը», - նշվում է ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ:-0-
Загружается новость ... "Лево"