576.6
6.46
485.31
+33
Եղանակը Երևանում
Հայ

Ակտիվորեն կաջակցենք Երևանին և Բաքվին փոխզիջումային հանգուցալուծումներ գտնելու հարցում. ՌԴ ԱԳՆ

21:17
10 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության դեպարտամենտը հանդես է եկել մեկնաբանությամբ Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների կողմից հրադադարի համաձայնագրի ստորագրման 25–ամյակի կապակցությամբ։

Մեկնաբանությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական կայքում։

«Այս տարի մայիսի 12–ին լրանում է Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև ստորագրված հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելու 25 տարին։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության անմիջական միջնորդությամբ։ Այն թույլ տվեց դադարեցնել զանգվածային արյունահեղությունն ու գործարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը քաղաքական–դիվանագիտական միջոցներով։ Մայիսի 12–ին ստորագրված համաձայնագիրը մինչ օրս մնում է հիմք հրադադարի ռեժիմի պահպանման համար», – նշվում է ՌԴ ԱԳՆ–ի մեկնաբանության մեջ։

Նշվում է նաև, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը բարդ է։ Այն վերապրում է թռիչքներ և անկումներ։ Պահանջվում է ժամանակ և մասնակիցների քաղաքական կամքը` կարգավորման առանցքային կետերի շուրջ համաձայնության հասնելու համար։

«Մենք տեսնում ենք, որ կողմերը պատրաստ են շարունակել համատեղ աշխատանքը, որն ուղղված է կայուն խաղաղության ձեռք բերմանը։ Այս մասին են, մասնավորապես, վկայում Վիեննայում վերջերս կայացած Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման ու Մոսկվայում ԱԳ նախարարների բանակցությունների արդյունքները։ Մենք մեր կողմից կցուցաբերենք ակտիվ աջակցություն Երևանին և Բաքվին փոխզիջումային հանգուցալուծումներ գտնելու հարցում։ Նախկինի պես կշարունակենք ձեռնարկել հետևողական, միջնորդային ջանքեր ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահության շրջանակներում ԱՄՆ–ի և Ֆրանսիայի հետ համատեղ», – նշվում է ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական մեկնաբանության մեջ։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:11
11 Սեպտեմբերի 2020
Արցախում երկարաձգվել է արտակարգ իրավիճակի ժամկետը
Արցախում երկարաձգվել է արտակարգ իրավիճակի ժամկետը
20:04
08 Սեպտեմբերի 2020
Ադրբեջանի հատուկ ծառայություններն Արցախի քաղաքացիների օգտահաշիվներից անձնական տվյալներ են հրապարակել
Ադրբեջանի հատուկ ծառայություններն Արցախի քաղաքացիների օգտահաշիվներից անձնական տվյալներ են հրապարակել
19:44
08 Սեպտեմբերի 2020
Զինծառայողների հետ տեսակցություններն արգելվում են. ԱՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Զինծառայողների հետ տեսակցություններն արգելվում են. ԱՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
14:07
08 Սեպտեմբերի 2020
Արցախ մուտքի և ելքի սահմանափակումները հանվեցին
Արցախ մուտքի և ելքի սահմանափակումները հանվեցին
22:28
07 Սեպտեմբերի 2020
Ադրբեջանը յուրաքանչյուր հնարավորություն կօգտագործի՝ փորձարկելու և ստուգելու՝ արդյո՞ք ճիշտ ժամանակն է նոր ագրեսիա սկսելու համար. Արցախի ԱԳ նախարար
«Ադրբեջանը պետք է մեկընդմիշտ հասկանա, որ առանց բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման՝ Արցախի ուղղակի մասնակցությամբ, միամտություն է շոշափելի առաջընթաց ակնկալել խաղաղ գործընթացում», – ասում է Արցախի ԱԳ նախարարը
20:45
02 Սեպտեմբերի 2020
2016թ.–ի գարնանը անվտա՞նգ էր Ստեփանակերտի երկինքը, թե՞ ոչ. Արայիկ Հարությունյան VS Սերժ Սարգսյան (ՎԻԴԵՈ)
2016թ.–ի գարնանը անվտա՞նգ էր Ստեփանակերտի երկինքը, թե՞ ոչ. Արայիկ Հարությունյան VS Սերժ Սարգսյան. ՎԻԴԵՈ
15:06
01 Սեպտեմբերի 2020
Հայաստանն ու Ադրբեջանը կարող են շահագրգռված լինել ղարաբաղյան հակամարտության հետ կապված իրավիճակի կարգավորմամբ․ Լավրով
Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են ղարաբաղյան հակամարտության հետ կապված իրավիճակի կարգավորմամբ․ ՌԴ արտգործնախարար
22:34
31 Օգոստոսի 2020
«Իհարկե, մենք պատրաստ ենք հանդիպել, և, իհարկե, պատրաստ ենք շարունակել այս աշխատանքը»․ ՀՀ արտգործնախարարն՝ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հնարավոր հանդիպման մասին.
«Իհարկե, մենք պատրաստ ենք հանդիպել, և, իհարկե, պատրաստ ենք շարունակել այս աշխատանքը»․ ՀՀ արտգործնախարարն՝ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հնարավոր հանդիպման մասին.
15:18
29 Օգոստոսի 2020
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արցախ
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արցախ
15:25
19 Օգոստոսի 2020
Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն միջազգային պարտադրանքի պարագայում. Սերժ Սարգսյանը]
«Ադրբեջանի որևէ ղեկավար երբեք չի համաձայնելու կամովին Լեռնային Ղարաբաղի անկախությանը», – հայտարարել է Սարգսյանը
14:22
13 Օգոստոսի 2020
ՀՀ-ից Արցախ մուտքի սահմանափակումները մեղմացվել են
ՀՀ-ից Արցախ մուտքի սահմանափակումները մեղմացվել են
17:45
08 Օգոստոսի 2020
Արցախի ՊԲ-ն հայտնել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման մասին
Արցախի ՊԲ-ն ներկայացրել է նախոչդ շաբաթվա ընթացքում առաջնագծում տիրող իրավիճակը