Ադրբեջանը փորձել է տապալել Արցախի մասնակցությունը Բեռլինում անցկացվող ցուցահանդեսին
14.03.2016,
16:24
Ադրբեջանը սադրիչ գործողություններ է ձեռնարկել Բեռլինի ITB Berlin 2016 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում Արցախի Հանրապետության մասնակցությունը դադարեցնելու համար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանը սադրիչ գործողություններ է ձեռնարկել Բեռլինի ITB Berlin 2016 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությունը դադարեցնելու համար, հայտնում է ԼՂՀ էկոնոմիկայի կայքը։
«Այսօր Ադրբեջանը դադարեցրել է իր տաղավարի աշխատանքները ցուցահանդեսում` բողոքելով ITB-Berlin միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում Արցախի Հանրապետության մասնակցությունը: Ադրբեջանի տաղավարի վրա կպցվել են պաստառներ, որոնցով ազդարարվում են իրենց դժգոհությունը ցուցահանդեսի կազմակերպիչներից՝ Արցախի մասնակցությունը թույլ տալու համար»,– նշվում է հաղորդման մեջ։
Միևնույն ժամանակ, բազմաթիվ ադրբեջանցիներ պետական դրոշներով շրջափակելով Արցախի տաղավարը, անհաջող փորձեր են ձեռնարկել խափանելու արցախցիների աշխատանքը:
«Ադրբեջանցի ցուցարարները բազմաթիվ սադրիչ գործողությունների են դիմել տաղավարի շուրջը, փորձելով նաև վնասել այն: Սակայն Արցախի տաղավարի շուրջ են հավաքվել նաև ցուցասրահում գտնվող Հայաստանի Հանրապետության տաղավարի մասնակիցները` օգնելու արցախցիների անփորձանք ու խաղաղ աշխատանքին: Քիչ անց ցուցահանդեսի անվտանգության ծառայությունը` անտեսելով ցուցարարների դիմադրության փորձերը, նրանց դուրս է արել սրահից»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Ցույցը ցրելուց հետո Արցախի տաղավարը վերսկսել է իր արդյունավետ աշխատանքը: Ինչպես միշտ, Ադրբեջանի գործողությունները էլ ավելի են բարձրացրել ցուցահանդեսի մասնակիցների և այցելուների հետաքրքրությունը Արցախի տաղավարի հանդեպ, յուրօրինակ փիառ-գովազդ հանդիսանալով Արցախի համար:
ITB Berlin-ը հանդիսանում է Եվրոպայում խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսը, որը հյուրընկալում է գրեթե երկու հարյուր հազար այցելու աշխարհի 185 երկրներից: Ցուցահանդեսը կարևոր է նաև երկկողմ ուղղակի կապեր հաստատելու առումով, քանի որ այն հյուրընկալում է զբոսաշրջային ոլորտի առաջատար մասնագետների ու ընկերությունների և Արցախի մասնակցությունը տվյալ միջոցառմանը զբոսաշրջության զարգացման համար կարևոր նշանակություն է ստանում: -0-