Ադրբեջանը երեքշաբթի լույս գիշերը 27 անգամ գնդակոծել է ԼՂՀ դիրքերը
26.07.2016,
10:32
Հուլիսի 26–ի լույս գիշերը ղարաբաղաադրբեջանական ուժերի շփման գծում հակառակորդը հրադադրի ռեժիմը խախտել է 27 անգամ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 26–ի լույս գիշերը ղարաբաղաադրբեջանական ուժերի շփման գծում հակառակորդը հրադադրի ռեժիմը խախտել է 27 անգամ, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը։
«Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զենքից ավելի քան 200 կրակոց է արձակել»,– ասվում է հաղորդման մեջ։
Պաշտպանության բանակի առաջատար ջոկատները պահպանել են հրադադարի ռեժիմը` վստահաբար մարտական հերթապահություն իրականացնելով։ -0-