Ադրբեջանցի գրոհայինների դիակները դուրս են բերվել չեզոք գոտուց
18:14
27 Փետրվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի ժամը 17:00-ի սահմաններում ավարտվեց չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակների տարհանման գործընթացը, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Գործընթացն իրականացվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների մասնակցությամբ` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի ձեռք բերած լրացուցիչ պայմանավորվածության համաձայն։
«Տարհանման գործընթացն իրականացվել է համաձայն փետրվարի 25-ին ձեռքբերված պայմանավորվածության, այսինքն այնպես, ինչպես սկզբնական շրջանում պնդել է արցախյան կողմը»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-
Որևէ նման հնարավորություն գոյություն չունի, հայտարարեց Կվկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով ԼՂ–ում ՄԱԿ–ի խաղաղապահների տեղակայման հնարավորությունը