432.44
5.78
396.66
+2
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանն արգելված սպիտակ ֆոսֆոր է կիրառել 44-օրյա պատերազմի ժամանակ. հրապարակվել են անկախ փորձագետների հետազոտության արդյունքները

20:28
09 Դեկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված՝ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով զուգորդված ագրեսիվ պատերազմի հանգամանքները քննելու համար ԱՀ իրավապահ մարմինների կողմից հարուցվել են մի շարք քրեական գործեր, որոնց շրջանակում նախաքննական մարմնի կողմից առգրավվել են բազմաթիվ չպայթած արկեր ու արկերի մնացորդներ, նշանակվել են փորձաքննություններ, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից փորձաքննության էր ներկայացվել նաև ԱՀ Մարտունի քաղաքի վարչական տարածքում հայտնաբերված՝ չպայթած հրթիռը և դրանից ստացված նմուշները: Անկախ փորձագիտական խմբի կողմից կատարված հետազոտության արդյունքում տրված եզրակացությամբ (եզրակացությունը ստացվել է 07.12.2022թ.) փաստվել է, որ այն իրենից ներկայացնում է սպիտակ ֆոսֆորից բաղկացած ֆոսֆորային ռազմամթերք:

Ռազմամթերքի հայտնաբերման, վնասազերծման և նմուշառման ողջ գործընթացը կատարվել է մասնագետների մասնակցությամբ, ամրագրված տեսաձայնագրությամբ, հետազոտության առարկան և փորձաքննության նյութերը անհրաժեշտության դեպքում կարող են ներկայացվել միջազգային փորձագետների հետազոտությանը:
Այսպիսով, փորձագիտական հետազոտության արդյունքներով հաստատվել է, որ 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին Ադրբեջանի զինված ուժերը զանգվածային ոչնչացման ու մարդկային մեծաթիվ կորստի, տառապանքի ու վնասի հանգեցնող քիմիական զենքով ուղիղ թիրախավորել են այն բնակավայրերը, որտեղ գտնվում էր խաղաղ բնակչություն (պատերազմի օրերին ու դրանից հետո հրապարակվել էին քիմիական զենքի կիրառության մասին վկայող մի շարք տեսանյութեր): Այդ կերպ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Ժնևի կոնվենցիայի (Արձանագրություն 1) 35-րդ հոդվածը, համաձայն որի՝

«1.Ցանկացած զինված ընդհարման դեպքում ընդհարման մեջ գտնվող կողմերի՝ պատերազմելու մեթոդների և միջոցների ընտրության իրավունքն անսահմանափակ չէ:
2.Արգելվում է կիրառել այնպիսի զենքեր, արկեր, նյութեր, ինչպես նաև պատերազմելու այնպիսի մեթոդներ, որոնք կարող են ավելորդ վնասներ կամ ավելորդ տառապանքներ պատճառել:
3.Արգելվում է կիրառել պատերազմելու այնպիսի մեթոդներ կամ միջոցներ, որոնք նպատակ ունեն շրջակա միջավայրին պատճառել, կամ, կարելի է ենթադրել, որ կպատճառեն լայնածավալ, տևական և լուրջ վնաս»:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:28
24 Հունվարի 2023
Այսօրվանից Արցախում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը
Այսօրվանից Արցախում կդադարեցվի բոլոր գազալցակայանների աշխատանքը
15:57
23 Հունվարի 2023
«Դուք լավ չեք պատկերացնում, թե Արցախի հայերը որքան ուժեղ են». Ռուբեն Վարդանյանը BBC–ի եթերում` արցախահայերի վճռականության մասին
Ռուբեն Վարդանյանը BBC հեռուստաընկերության Hard Talk ծրագրում հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ արցախահայերը շատ վճռական են տրամադրված մնալու իրենց հայրենիքում
14:38
20 Հունվարի 2023
Ադրբեջանը մասամբ բացել է ՀՀ–ից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն գազամատակարարումը կվերականգնվի որոշակի սահմանափակումներով
Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը Հանրապետությունում կվերականգնվի  որոշակի սահմանափակումներով
15:51
18 Հունվարի 2023
«Կարծում եմ, որ այդ հարցն առաջիկայում կկարգավորվի». Լավրովը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին
Լավրովը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հետ կապված հարցն առաջիկայում կկարգավորվի
09:54
18 Հունվարի 2023
Դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ մտել են արցախցի երեխաներին տեղափոխող մեքենայի մեջ. երեխաներից մեկն ուշաթափվել է
Դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ մտել են արցախցի  երեխաներին տեղափոխող մեքենայի մեջ. երեխաներից մեկն ուշաթափվել է
09:47
18 Հունվարի 2023
Ադրբեջանը կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը:
Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը
21:26
17 Հունվարի 2023
Արցախի գազամատակարարումը վերականգնվել է
Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր Ադրբեջանի կողմից այսօր՝ ժամը 13.00-ին
14:54
17 Հունվարի 2023
Ռուբեն Վարդանյանը հրատապ խորհրդակցություն է հրավիրել
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրատապ խորհրդակցություն է հրավիրել
13:44
17 Հունվարի 2023
Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախը սնուցող միակ գազատար խողովակը. Արցախում գազամատակարարումը դադարեցվել է
Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախը սնուցող միակ գազատար խողովակը
14:11
16 Հունվարի 2023
Շրջափակված Արցախում արդեն ծնվել է 132 երեխա
Շրջափակված Արցախում արդեն132 երեխա է ծնվել
12:53
16 Հունվարի 2023
Արցախում առնվազն 3400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրն Ադրբեջանի կողմից շրջափակման պատճառով
Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է սովի ռիսկի առջև
12:08
16 Հունվարի 2023
Փոփոխություններ Արցախի ԱԽ–ում և ԱԱԾ–ում. Արայիկ Հարությունյանը հրամանագրեր է ստորագրել
Արցախի ԱԽ–ում և ԱԱԾ–ում փոփոխություններ են տեղի ունեցել