414.21
5.15
388.6
+8
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանի հատուկ ծառայությունները սոցցանցերի միջոցով փորձում են տեղեկություններ հավաքագրել Արցախի շրջափակման հետևանքների մասին. ԱԱԾ

14:57
08 Հունվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, համացանցային տիրույթի մշտադիտարկմամբ և այլ միջոցառումներով բացահայտել է Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքների վերաբերյալ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից տեղեկությունների հավաքագրման փորձեր կատարելու բազմակի դեպքեր, հայտնում են Արցախի ԱԱԾ-ն:

ԱԱԾ-ից հայտնում են, որ օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների անվամբ բացված կեղծ օգտահաշիվներն ու ներթափանցման հնարավորություն ու հասանելիություն ստացած ֆեյսբուքյան էջերը, ադրբեջանական հատուկ ծառայությունները տարբեր հարցեր ուղարկելով կամ ֆեյսբուքյան խմբերում գրառումներ կատարելով փորձում են հավաքագրել Արցախի Հանրապետությունում սննդի, բացակայող առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների, հումանիտար օգնությունների վերաբերյալ տեղեկություններ։

«Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ սոցիալական ցանցերում Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ հրապարակային քննարկումներից, տեղեկատվություն տրամադրելուց: Նման նպատակներ հետապնդող հարցեր կամ զանգեր ստանալու կամ գրառումների հանդիպելու դեպքում խնդրում ենք դիմել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26», - նշվում է ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:54
06 Մարտի 2023
Արցախի նախագահ. Ադրբեջանը սպառնացել է ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել ինտեգրումից հրաժարվելու դեպքում
Ադրբեջանն իր խողովակներով փոխանցել է Արցախին, որ կամ ընդունվում է ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր:
09:53
06 Մարտի 2023
Ինչպես են ադրբեջանցի դիվերսանտները հարձակվում արցախյան ոստիկանական մեքենայի վրա (ՎԻԴԵՈ)
Ինչպես են ադրբեջանցի դիվերսանտները հարձակվում արցախյան ոստիկանական մեքենայի վրա. ՎԻԴԵՈ
15:46
05 Մարտի 2023
Արցախում երեք ոստիկան է զոհվել Ադրբեջանի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով, կա վիրավոր (ՖՈՏՈ)
Արցախում երեք ոստիկան է զոհվել Ադրբեջանի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով, կա վիրավոր. ՖՈՏՈ
12:12
03 Մարտի 2023
Ինչ հարցեր են քննարկվել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ստեփանակերտից մանրամասնում են, թե ինչ հարցեր են քննարկվել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հանդիպմանը.
10:38
03 Մարտի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Արցախում հրաձգային զինատեսակներ է կիրառել
Ադրբեջանի ԶՈւ–ն Արցախում հրաձգային զինատեսակներ է կիրառել
22:34
02 Մարտի 2023
Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել
Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել
23:32
01 Մարտի 2023
Ադրբեջանը երկու օր շարունակ կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ
Ադրբեջանը երկու օր շարունակ կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ
14:36
01 Մարտի 2023
Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները կրկին հանդիպել են. Արցախից նշել են, որ հանդիպումը կառուցողական էր
Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները կրկին հանդիպել են. Արցախից նշել են, որ հանդիպումը կառուցողական էր
13:03
27 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը պետք է լիարժեք բաց լինի մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը ներկայացրել է իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման վերաբերյալ
13:12
25 Փետրվարի 2023
Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպել են. պայմանավորվածություն է ձեռք բերվել
Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել
16:07
24 Փետրվարի 2023
Արցախը կվերածվի Ջավախքի, բայց առանց հայերի. Վարդան Օսկանյան
Վարդան Օսկանյանը զգուշացնում է, որ եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, Արցախը կվերածվի Ջավախքի և մի քանի տարի հետո Ջավախքից կվերածվի Նախիջևանի
20:18
23 Փետրվարի 2023
Հարությունյանն առաջարկել է գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին ստանձնել պետնախարարի պարտականությունները
Արցախի նախագահն առաջարկել է գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին ստանձնել պետնախարարի պարտականությունները