Արցախցի երգիչը գրան պրի է նվաճել Իսպանիայի միջազգային արվեստի մրցույթում

11.01.2016, 18:22
Արցախցի երգիչ (բարիտոն) Սար Սարգսյանը գրան պրի է նվաճել իսպանական Լիորեթ դը Մար քաղաքում կայացած «Gran Fiesta» արվեստների միջազգային մրցույթում:
Արցախցի երգիչը գրան պրի է նվաճել Իսպանիայի միջազգային արվեստի մրցույթում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Արցախցի երգիչ (բարիտոն) Սար Սարգսյանը գրան պրի է նվաճել իսպանական Լիորեթ դը Մար քաղաքում կայացած «Gran Fiesta» արվեստների միջազգային մրցույթում, հայտնում է artsakhpress.am–ը։

«Մասնակցելով տարբեր երկրների շուրջ 100 մասնակիցների հետ «Folk vocal» և «Pop Vocal» անվանակարգերում` ես երկու մրցանակ եմ ստացել»,– նշել է Սարգսյանը։

«Ինձ համար դա մեծ պատիվ է, քանի որ մրցույթին բավականին մեծ պատվիրակություն էր մասնակցում Ադրբեջանից, և իմ հաղթանակի պատվին բարձրացված հայկական եռագույնը մեծ իմաստ ունի։ Չնայած, որ իմ հաղթանակի պահին ադրբեջանցի մասնակիցները նյարդային և լարված վիճակում էին, բարեբախտաբար, ամեն ինչ անցավ առանց միջադեպի»,– ասել է Սարգսյանը։

2015 թվականին Սարգսյանը երկու գրան պրիի է արժանացել Բուլղարիայում և Խորվաթիայում անցկացված միջազգային մրցույթներում, չորս ոսկե մեդալների այդ անվանակարգերում Իտալիայում և Խորվաթիայում, ինչպես նաև մրցանակի Լիտվայում կայացած մրցույթի «լավագույն դասական երգիչ» անվանակարգում։ –0--