Արդեն այս տարի Արցախում կբացվի Մատենադարանի մասնաճյուղ
27.10.2015,
14:55
«Մատենադարան» հնագույն մատյանների ինստիտուտի մասնաճյուղը կբացվի Արցախում արդեն այս տարի, հայտնեց «Մատենադարանի» տնօրեն Հրաչյա Թամրազյանը։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Մատենադարան» հնագույն մատյանների ինստիտուտի մասնաճյուղը կբացվի Արցախում արդեն այս տարի, հայտնեց «Մատենադարանի» տնօրեն Հրաչյա Թամրազյանը։
«Նոր մասնաճյուղում, որը գտնվում է Գանձասար վանական համալիրի տարածքում, կներկայացվեն պատմական Հայաստանի տարբեր շրջանների բազմաթիվ փրկված ձեռագրեր»,– նշեց Թամրազյանը։
Նա ավելացրեց, որ ձեռագրերը կներկայացվեն վանական միջավայրում, որտեղ ստեղծվել են։
«Պատմամշակութային հիշողության վերականգնումը նույնպես մեզ համար գլխավոր նպատակներից է»,– ընդգծեց Թամրազյանը։
Օրեր առաջ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մատենադարան և ծանոթացել այնտեղ անցկացվող աշխատանքներին։
Պետության ղեկավարն այնտեղ հանդիպում է անցկացրել մի խումբ գիտաշխատողների և մասնագետների հետ։
Նախագահը գոհունակությամբ նշել է, որ աշխատանքները մոտենում են ավարտին, և շուտով այդ կարևոր գիտամշակութային կենտրոնը կսկսի իր գործունեությունը։
Սահակյանը երախտագիտություն է հայտնել Մատենադարանի տնօրենին և աշխատակիցներին մշտական օժանդակության համար, նշելով, որ առանց նրանց պրոֆեսիոնալ և հայրենանվեր գործունեության հնարավոր չէր լինի արցախյան Մատենադարանի հիմնումը։ -0-