Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԱԽ քարտուղարի հետ, քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորումը

13.10.2020, 19:04

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը։

Загружается новость ... "Лево"

Ինչպես նշվում է ՌԴ Անվտանգության խորհրդի հաղորդագրության մեջ, հանդիպումը տեղի է ունեցել Անդրկովկասում իրավիճակի կայունացման հարցում Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունների իրականացման շրջանակում։

Կողմերը վերահստատել են, որ հետամուտ են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կարգավորմանն ուղղված հետագա ջանքերին բացառպես քաղաքական–դիվանագիտական մեթոդներով։–0–