ԶԼՄ-ները հայտնում են Արցախի ՊԲ հրամանատարի հրաժարականի մասին, նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է

09.09.2021, 21:36

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանի հրաժարականի դիմում չի ստորագրել: Այդ մասին նշել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը, հաղորդում է «Արմենպրեսը»:

Ավելի վաղ aysor.am-ը, հղում անելով Արցախի աղբյուրներին, հայտնել էր, որ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը պաշտոնից ազատման դիմում է գրել:

 Համաձայն շրջառանառվող տեղեկությունների՝ ՊԲ հրամանատար է նշանակվելու ՊԲ շտաբի պետ Կամո Վարդանյանը:-0-