423.85
4.07
402.21
+14
Եղանակը Երևանում
Հայ

Վաղը Բրատիսլավայում պետք է տեղի ունենար հանդիպում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև, սակայն Ադրբեջանը հրաժարվել է. Տիգրան Պետրոսյան (ՎԻԴԵՈ)

14:21
31 Հուլիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Վաղը` օգոստոսի 1–ին. Բրատիսլավայում պետք է տեղի ունենար հանդիպում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև, սակայն Ադրբեջանը հրաժարվել է այդ հանդիպումից։

Այս մասին տեղեկացրեց Արցախի Հանրապետության նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը Facebook–յան իր էջում։

«Դուք գիտեք, որ Բաքուն արդեն մի քանի անգամ է փորձում է պարտադրել, որ Արցախից մարդ գնա Բաքու կամ Եվլախ, այսպես կոչված, բանակցությունների: Եթե նրանք այդպիսի բան են պարտադրում, ես պատկերացնում եմ, ինչպիսի խոսակցություն է տեղի ունենալու: Այս ֆոնին Եվրոպան և ԱՄՆ-ն փորձ են կատարում հանդիպում կազմակերպել այլ երկրում` երրորդ երկրում: Օգոստոսի 1-ին պետք է տեղի ունենար հանդիպում նախնական Սոֆիայում, Արցախի և Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների միջև: Հետո Ռուսաստանն, այդ ամենը իմանալով, խաղի մեջ մտավ, փորձեց առաջ անցնել և ամսի 25-ին Լավրովը (ՌԴ ԱԳ նախարար, խմբ.) հանդիպում է կազմակերպել, որի ընթացքում նա մեզ կոչեց «ազգային փոքրամասնություն», որն անընդունելի է և ցույց տվեց ՌԴ իշխանության այսօրվա քաղաքականությունը», - ասաց Պետրոսյանը:

Նա նշեց, որ այդ ֆոնին ԱՄՆ-ի և Եվրոպայի միջնորդությամբ ֆորմատը փոխվեց, և ամսի 1–ին` վաղը, Բրատիսլավայում պետք է տեղի ունենար հանդիպում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև, սակայն երեկ չառաջի օրը Ադրբեջանը հրաժարվել է այդ հանդիպումից` առանց պատճառաբանության։

«Վաղը կամ մյուս օրը դրսի ներկայացուցիչները կժամանեն Երևան և կլինեն որոշ քննարկումներ։ Քննարկումները կավարտվեն, ես կներկայացնեմ, թե ինչ առաջարկներ, ինչ քննարկումներ են տեղի ունեցել Արևմուտքի կողմից մեզ հետ», – ասաց Պետրոսյանը։
ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահի խոսքով՝ իրենք այս պահին սպասում են ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջարկներին, դրանք ի մի կբերեն և նոր կորոշեն անելիքները։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:57
02 Հոկտեմբերի 2023
ԼՂ-ից բռնի տեղահանվածներն աջակցություն ստանալու համար պետք է բացեն քարտային հաշիվներ. Փաշինյան
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ–ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերն ու հետագա քայլերը
13:30
02 Հոկտեմբերի 2023
Արցախում տապալվել է Եվրոպայում մեծությամբ երկրորդ խաչը
Արցախում տապալվել է Եվրոպայում մեծությամբ երկրորդ խաչը
12:50
02 Հոկտեմբերի 2023
Արցախի նախկին առաջնորդները դուրս չեն եկել են Ստեփանակերտից, ընթանում են բանակցություններ
Արցախի նախկին առաջնորդները դուրս չեն եկել են Ստեփանակերտից
11:56
02 Հոկտեմբերի 2023
Ուղեցույց բռնի տեղահանված արցախցիների համար. ի՞նչ անել, ու՞ր դիմել, որտե՞ղ ստանալ օգնություն
Ուղեցույց բռնի տեղահանված արցախցիների համար
22:03
01 Հոկտեմբերի 2023
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս՝ 15 ուղևորներով (ՎԻԴԵՈ)
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս՝ 15 ուղևորներով
21:57
01 Հոկտեմբերի 2023
Արցախի նախագահը ու մի խումբ պատասխանատուներ դեռ որոշ ժամանակ կմնան Արցախում
Արցախի նախագահը ու մի խումբ պատասխանատուներ դեռ որոշ ժամանակ կմնան Արցախում
12:01
01 Հոկտեմբերի 2023
Ամայացած Ստեփանակերտ, Արցախը գրեթե ամբողջությամբ հայաթափվեց (ՎԻԴԵՈ)
Ամայացած Ստեփանակերտ, Արցախը գրեթե ամբողջությամբ հայաթափվեց. ՎԻԴԵՈ
11:25
01 Հոկտեմբերի 2023
Ալիևը հանձնարարել է քանդել «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը
Ալիևը հանձնարարել է քանդել «Դեդո-Բաբո»-ն
00:03
01 Հոկտեմբերի 2023
Իսկական հերոս. 12-ամյա Կարենը, 40 ժամ ղեկին, ընտանիքին բերել, հասցրել է Հայաստան
Իսկական հերոս. 12-ամյա Կարենը, 40 ժամ ղեկին, ընտանիքին բերել, հասցրել է Հայաստան
22:12
30 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանը ձերբակալել է Դավիթ Բաբայանին
Ադրբեջանում ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար և օգնական Դավիթ Բաբայանը
21:14
30 Սեպտեմբերի 2023
ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար սկսվում է բնակության ծախսերի աջակցության ծրագիր
14:47
29 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանցիները Լաչինում ձերբակալել են ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին
Ադրբեջանցիները քիչ առաջ Լաչինում ձերբակալել են ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին