Թուրքիայի տեղը տարածաշրջանում որոշվում է հիմա` Արցախում. Իսկանդարյան (ՎԻԴԵՈ)

03.10.2020, 14:21
Իսկանդարյանի խոսքով, շատ հնարավոր է, որ Ադրբեջանը դառնա զոհ, քանի որ հաշիվները Թուրքիան չի մաքրելու, իսկ այ Ադրբեջանի համար ծանր է լինելու. ՎԻԴԵՈ
Թուրքիայի տեղը տարածաշրջանում որոշվում է հիմա` Արցախում. Իսկանդարյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի տեղը տարածաշրջանում որոշվում է հիմա` Արցախում, ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության Youtube–յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» հաղորդաշարի ժամանակ։

Նա նշեց, որ երկիրն իր շուրջ ստեղծում է տեղեկատվական պղպջակ և թվում է ավելի մեծ, քան կա իրականում։

«Թուրքիան հիմա նման աշխատանքի դասական օրինակ է` խցկվել ցանկացած տեսակի արկածախնդրության մեջ` հաջողության սպասումով կամ առանց դրա, միաժամանակ խաղալ մի քանի քարտային սեղանների վրա և դրա արդյունքում իրենից ներկայացնել խնդիր` համապատասխանաբար փորձել ստանալ դիվիդենտներ», – ասաց Իսկանդարյանը։

Որպես օրինակ նա բերեց Սիրիայում, Լիբիայում, Իրաքում ստեղծված իրավիճակը, փախստականների հետ կապված ճգնաժամը, լարվածությունը Հունաստանում, Կիպրոսում։

Ինչպես նշեց քաղաքագետը, Էրդողանի սպեցիֆիկ հայտարարությունները դիտմամբ մշակված քաղաքականություն է, «որին մարդիկ սարսափով են նայում, փորձում են փող նետել ու հանգստացնել»։

«Այն, ինչ թուրքերն անում են Հարավայի Կովկասում, ռազմավարություն չէ, այլ վիճակագրություն է, քաղաքականություն, որը պետք է զարգանա։ Եվ այստեղ կա խցկվելու և Ալիևին համոզելու հնարավորություն, այդ թվում` ստուգելու Ռուսաստանին, քանի որ դա այն տեղն է, որը Ռուսաստանը համարում է իր շահերի մաս, և դա նաև զգացվում է Սիրիայում», – ասաց Իսկանդարյանը։

Նրա խոսքով, թուրքերը փորձում են Հարավային Կովկասում անել այն, ինչ անում են ամենուր, և դա շատ բնորոշ է իրենց քաղաքականությանը։

«Եվ շատ հնարավոր է, որ Ադրբեջանը դառնա զոհ, քանի որ հաշիվները Թուրքիան չի մաքրելու, իսկ այ Ադրբեջանի համար ծանր է լինելու», – ասաց Իսկանդարյանը։

Նա նշեց, որ Թուրքիայի առավելագույն ծրագիրը դառնալ դերակատար Հարավային Կովկասում և լուրջ դեր խաղալ այստեղ, իսկ նվազագույնը խցկվել որպես Մինսկի խմբի համանախագահ։ Դա նրանց չի հաջողվի, քանի որ ոչ ոք նրանց թույլ չի տա, և դա արդեն ակնհայտ է։
«Չեմ կարծում, որ նրանք լուրջ դեր կխաղան։ Թուրքիայի դերը տարածաշրջանում հիմա որոշվում է Մարտակերտի, Աղդամի և այլ շրջանների մոտ։ Եվ շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես ամեն ինչ կավարտվի այդ շրջաններում», – ասաց Իսկանդարյանը։–0–